Ես չգիտեմ՝ Տավուշից մեկնարկած շարժման պահանջը որն է, նրանցից քաղաքական առաջարկ և պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ գործողություն անելն է, թող ջոկատներ…։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե շարժումը թափ է հավաքում և հարցին՝ Հայաստանում իշխանափոխության վտանգ տեսնում է, Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է ԱԺ ընտրությունների միջոցով, որոնք 2026 թվականին են»։
Սիմոնյանը չի բացառում, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է համաժողովրդական ընդվզում դառնալ. «Երբ քաղաքական առաջարկ, գործընթաց կլինի... ես չեմ հասկանում սա ինչ պրոցես է։ Մենք կրոնապետությո՞ւն ենք, ինչո՞վ ենք զբաղված, ո՞րն է առաջարկը»։