Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, մեղմ ասած, կատարյալ չէ, քաղբանտարկյալներ կան. The Guardian

14:24, 06 մայիս 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, մեղմ ասած, կատարյալ չէ, քաղբանտարկյալներ կան. The Guardian

«Մինչև անցյալ տարվա վերջ Ադրբեջանը 30 տարվա հակամարտությունում էր հարևան Հայաստանի հետ վիճելի տարածքների և էթնիկական տարբերությունների պատճառով»: Այս մասին ասվում է The Guardian-ի՝ Ադրբեջանում կազմակերպվող ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) վերաբերյալ հոդվածում։
 

«Եռացող լարվածությունը բռնության վերածվեց 2020-ին, ինչը հանգեցրեց ավելի քան 7000 հոգու մահվան և տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման»,-ասվում է հոդվածում։

 

Մերի Ռոբինսոնը՝ Իռլանդիայի նախկին նախագահ և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը, ով նաև երկու անգամ ծառայել է որպես ՄԱԿ-ի կլիմայի բանագնաց, այժմ նախկին համաշխարհային քաղաքական և բիզնես առաջնորդներից կազմված Երեցների խմբի նախագահը, ասել է, որ ողջունում է խաղաղության վրա կենտրոնանալու մտադրությունը՝ նշելով, որ բնապահպան ակտիվիստների աշխատանքում կան նախադեպեր, որոնք իրենց աշխատանքը կապում էին հակամարտությունների բուժման հետ:


Բայց նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ։

 

«Կարծում եմ, որ գաղափարը լավ գաղափար է: Եթե մենք կարողանանք ավելի շատ նպաստել կլիմայի, անվտանգության և խաղաղության, դա լավ քայլ կլիներ։ Բայց ես վստահ չեմ, որ Հայաստանի հետ խաղաղությունը, մեղմ ասած, կատարյալ խաղաղություն է։ Շատ մեծ խնդիրներ կան։ Կան քաղբանտարկյալներ, ես մի քարոզարշավի մասնակից եմ, որպեսզի փորձեմ նրանց ազատ արձակել։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին մարդու իրավունքների վերաբերյալ իր իսկ արձանագրած տվյալների համար»: