Հետևեք մեզ։

ՔՊ-ի բարձրաստիճան անդամները ուղերձներ են հղում, թե ինչպես միանան մեզ. Բագրատ Սրբազան

14:44, 06 մայիս 2024
ՔՊ-ի բարձրաստիճան անդամները ուղերձներ են հղում, թե ինչպես միանան մեզ. Բագրատ Սրբազան

Չեմ ուզում իջնել ամենաստորին աստիճանին, բայց իրենց ասել եմ՝ եթե փողոցով եք վերաբերվելու, փողոցով էլ պատասխան կստանաք, եթե գաղափարական դաշտում եք, գաղափարական դաշտում կստանաք։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով ՀՀ իշխանությունների մասին։

 

«Իրենք մնացել են փողոցում, չհասան տուն։ Չհասկացան՝ իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքում ինչ աղետներ են լինում։ Մնացին մարդկանց վրա թքելով ու հայհոյանքով։ Փետուրներով ամբիոններից խոսում են, հետո գնում, իրենց խմելու ժամանակ սկսում են պատմել։ Լրիվ ինֆորմացիան մեզ հասնում է հենց իրենց մեջից։ Ասեմ ավելին, ՔՊ-ի բարձրաստիճան անդամները ուղերձներ են հղում, թե ինչպես միանան մեզ։ Սա էլ իրենց պատգամ, թող մտածեն»,-ասաց Սրբազանը։