Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

16:39, 06 մայիս 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։