Հետևեք մեզ։

Բաքվում ԱՄՆ դեսպանը Շուշիից տեսաուղերձ է հղել

16:56, 06 մայիս 2024
Բաքվում ԱՄՆ դեսպանը Շուշիից տեսաուղերձ է հղել

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի։

Դեսպանն այնտեղից տեսաուղերձ է հղել, որում ասում է.

«Մենք այս ճամփորդությանը պատրաստվում ենք գրեթե երկու ամիս և ուրախ եմ, որ վերջապես այս ճամփորդությունը կայացավ։ Ես անհամբեր սպասում եմ շարունակել իմ այցերը Ադրբեջանի բոլոր շրջաններ։ Այս ճամփորդությունը և քաղաքի զարգացումը, որը ես տեսա իմ աչքերով, մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։  Քանի դեռ մենք Ադրբեջանում ունենք գործընկերներ, ովքեր ցանկանում են աշխատել մեզ հետ, Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել՝ աջակցելու այս երկրի տնտեսական զարգացմանը և նրա ժողովրդի բարեկեցությանը»: