Հետևեք մեզ։

Տեղի մոտ իրականացված սադրանքի նպատակը խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է․ Արմեն Գրիգորյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահին

13:42, 14 ապրիլ 2023
Տեղի մոտ իրականացված սադրանքի նպատակը խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է․ Արմեն Գրիգորյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար:


ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները: