Հետևեք մեզ։

Մոսկվան կարող է հարձակվել Ուկրաինայում գտնվող Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտի վրա. ԱԳՆ-ն զգուշացրել է

17:49, 06 մայիս 2024
Մոսկվան կարող է հարձակվել Ուկրաինայում գտնվող Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտի վրա. ԱԳՆ-ն զգուշացրել է

Մոսկվան կարող է հարձակվել Ուկրաինայում գտնվող Լոնդոնի ցանկացած ռազմական օբյեկտի վրա՝ ի պատասխան Ռուսաստանին բրիտանական հարվածների։ Այս մասին ՌԴ ԱԳՆ-ում ասել են Մեծ Բրիտանիայի դեսպանին. գրում է «Ռիա Նովոստի»-ն։


Գերատեսչությունը կոչ է արել դիվանագետին «մտածել իր երկրի թշնամական քայլերի անխուսափելի աղետալի հետևանքների մասին»։


Անդրադարձ է եղել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարություններին՝ նշելով, որ «Ռուսաստանի դեմ հարվածների մասին նրա խոսքերը հակասում են Լոնդոնի նախկին դիրքորոշմանը, որ հեռահար հրթիռներ չեն կիրառվի ռուսական տարածքի վրա հարձակումների ժամանակ»։ Արդյունքում ԱԳՆ-ն կոչ է արել դեսպանին հերքել «այս սադրիչ ռազմատենչ» հայտարարությունները։