Հետևեք մեզ։

Մայիսի 8-ին` ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում, կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

18:53, 06 մայիս 2024
Մայիսի 8-ին` ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում, կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլը մեծ նշանակություն է տալիս մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպմանը։ Փաշինյանը Մոսկվա կգա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. Նույն օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը  և հավելել՝ կարծում է, որ դա կօգնի երկկողմանի հարաբերություններում «i»-ի կետերը դնել:


«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս այս երկկողմ հանդիպմանը, որը, ինձ թվում է, կօգնի շատերին», - ասել է Ուշակովը լրագրողներին։


Ուշակովը հավելել է, որ Կրեմլն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց կքննարկեն երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը։


«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն առաջնորդների միջև»,- լրագրողներին ասել է Ուշակովը։


Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Փաշինյանը երկար ժամանակ չեն տեսել միմյանց, վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի դեկտեմբերի վերջին, «և դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել»։


«Քննադատություններ են հնչում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին. գիտեք, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը։ Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունը՝ ներառելով Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, իսկ ՆԱՏՕ-ի միջոցով կապերն ակտիվանում են, դա պահանջում է 2 երկրների ղեկավարների քննարկում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։