Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է Շուշի և Վարանդա: Այս մասին նշված է ամերիկյան ներկայացուցչության հաղորդագրությայն մեջ: Տեղում դեսպանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և մանկավարժների հետ: Լիբբին հայտարարել է, թե այցը նախապատրաստել են շուրջ երկու ամիս: «Ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Քանի դեռ մենք նման պատրաստակամ գործընկերներ ունենք Ադրբեջանում, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ»,- հավելել է դեսպանը։