Հետևեք մեզ։

Տեսանյութում պատկերված անձն ադրբեջանցի չէ, Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը

09:19, 07 մայիս 2024
Տեսանյութում պատկերված անձն ադրբեջանցի չէ, Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը

Հայաստանի ՊՆ-ն պարզաբանում է տարածել «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ:

ՊՆ պարզաբանման մեջ ասվում է. «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

 

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:

 

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»: