Հետևեք մեզ։

Այստեղ այն տպավորությունն ենք ստանում, որ հետաքրքիվել են նրանք, որոնց միշտ հետաքրքրվել են, մյուսների պետքն էլ չէ․ զոհված զինծառայողի ծնող

14:39, 14 ապրիլ 2023
Այստեղ այն տպավորությունն ենք ստանում, որ հետաքրքիվել են նրանք, որոնց միշտ հետաքրքրվել են, մյուսների պետքն էլ չէ․ զոհված զինծառայողի ծնող

Երեկ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց իրականացրած ակցիայով պահանջել են հանդիպումներ ՔԿ պաշտոնյաների հետ, ինչպես նաև հասկանալ, թե ի՞նչ ընթացքում է գտնվում 2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից բռնի ուժի կիրառմամբ ծնողներից հեռացնելու հիմքով հարուցված քրեական վարույթը։

«Ամեն մեկը մեկ պատճառ նշեց, թե ժամանակ չունեն և այլն, 24 ժամ ժամանմակ ենք տվել, որը լրանում է 15։00-ին, որից հետո մեր գործողությունները կիրականացնենք։ Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկանին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկ:

Նա հույս հայտնեց, որ ճնշումից, ճանապարհ փակելուց հետո, գուցե քաղաքացիներն արթնանան․ «Այստեղ այն տպավորությունն ենք ստանում, որ հետաքրքիվել են նրանք, որոնց միշտ հետաքրքրվել են, մյուսների պետքն էլ չէ»։

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեից դժգոհություններին, քաղաքացին ասաց, որ սեպտեմբերի 21-ից հետո ամեն ինչ պարզել են, բայց հետևանք չկա, մեղադրյալ չկա, գործին ընթացք չի տրվել, ականատես լրագրողները չեն հարցաքննվել․ «Չեն անում, որովհետև իրենց դա ձեռնտու չէ․ մենք տուժող ենք ճանաչվել, բայց մեր դեմ հայց են ներկայացրել՝ իբր իրենց օրինաան պահանջին չենք ենթարկվել ու իրենք դատական նիստերին չեն ներկայանում»։