ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի այցը ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի։
Միլլերը չի պատասխանել նաև առաջիկայում Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ հարցին։
«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ հայտնելու», - ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան լրագրողի հարցին: