ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության համար ամեն ինչ պատրաստ է։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, ամեն ինչ պատրաստ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամեն ինչ պատրա՞ստ է երդմնակալության համար։
Պեսկովը խոսել է նաև Պուտինի ուղերձի բովանդակության մասին։ Նա նշել է, որ երդմնակալության ելույթի գաղափարների և ուղերձների հիմնական փաթեթը նախագահ Վլադիմիր Պուտինն է հեղինակել։
«Իհարկե, կան օգնականները, բայց նման ելույթում պարունակվող գաղափարների և ուղերձների հիմնական փաթեթը պետության ղեկավարի հեղինակածն է», - ասել է Պեսկովը: