Հետևեք մեզ։

Շատ լավ` կասեցնենք սահմանազատման գործընթացը, դրանից հետո սկսվելու է պատերազմ, որը չի լինելու դելեգիտիմացված. Նիկոլ Փաշինյան

13:22, 07 մայիս 2024
Շատ լավ` կասեցնենք սահմանազատման գործընթացը, դրանից հետո սկսվելու է պատերազմ, որը չի լինելու դելեգիտիմացված. Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացը մի նպատակ ունի՝ անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը։ Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


«Եկեք ենթադրենք, շատ լավ, հարգելի Վեհափառ Հայրապետ, եպիսկոպոսներ, լրագրողներ, եկեք այսօր ցերեկից կասեցնենք սահմանազատման գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու հետո, լինելու է մի բան, պարզ բան, սկսվելու է պատերազմ։ Այդ պատերազմը դելեգիտիմացված չի լինի։ Այն ուժերը, որոնք պահանջում են՝ սահմանազատումը դադարեցնել, արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելու համար ՀՀ–ում քաղաքական փոփոխություններ անելու համար»,- ասաց Փաշինյանը։