Վլադիմիր Պուտինը ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը։ Նա երդմնակալության արարողության ժամանակ երդվեց և պաշտոնապես դարձավ Ռուսաստանի նախագահ։
«Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազորություններն իրականացնելիս ես երդվում եմ հարգել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել և պաշտպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու անկախությունը, անվտանգությունն ու ամբողջականությունը, հավատարմորեն ծառայել ժողովրդին»,- ասել է նա։
Երդմնակալության արարողության տեսանյութերը՝ այստեղ։