Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը՝ դիտարկմանը, թե որպես շարժման վարչապետի թեկնածու շրջանառվում է իր անունը։
«Այս պրոցեսը՝ այսպես կոչված սահմանազատումը, միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, անօրինական է և խթարում է մեր անվտանգության համակարգը»,-ասաց Թաթոյանը և նշեց՝ սահմանազատմանն առնչվող հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։