ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին։
«Ռուսաստանի Դաշնության Կառավարության հրաժարականի մասին» որոշումը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ հրաժարական տված կառավարությունը կիրականացնի իր գործառույթները մինչև նախարարների նոր կաբինետի նշանակումը, ասվում է հրամանագրում։
Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մայիսի 7-ից։
Սահմանադրության համաձայն՝ երկրի նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը հրաժարական է տալիս։ Երեքշաբթի կեսօրին Կրեմլում տեղի է ունեցել Պուտինի երդմնակալության արարողությունը։