Հետևեք մեզ։

Քավ լիցի ինձ, պարծենամ որևէ բանով, քան Հիսուս Քրիստոսի խաչը, սիրելի ուժայիններ, եկեք, կիրառեք իրավական լծակ, ինչ ուզում եք, արեք. Բագրատ Սրբազան

15:04, 07 մայիս 2024
Քավ լիցի ինձ, պարծենամ որևէ բանով, քան Հիսուս Քրիստոսի խաչը, սիրելի ուժայիններ, եկեք, կիրառեք իրավական լծակ, ինչ ուզում եք, արեք. Բագրատ Սրբազան

Քավ լիցի ինձ, պարծենամ որևէ բանով, քան Հիսուս Քրիստոսի խաչը։ Սիրելի ուժայիններ, սպասում ենք, եկեք, իրավական լծակ գործադրեք, փորձեք, չեմ հրահրում, ձեր խղճին եմ ասում, կատարեք հրամաններ, որոնց հետ հաշտ չեք։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեզ համար կարևոր չէ, թող կալանավորեն, ինչ ուզում են անեն, բայց հաշտ լինեն դրա հետ։ Բայց ես չեմ հավատում, որ նրանք միտք ունեն դա անելու։ Ինչ ուզում են, թող անեն»,-ասաց նա։

Սրբազանը անդրադարձավ ՔՊ-ականների՝ շարժումը դադարեցնելու կոչով իր մոտ գնալուն.

«Ինձ շատ մտերիմ մարդիկ եկել են, ասել եմ՝ շնորհակալ եմ, եթե մտահոգ եք, կողքս կանգնեք, եթե չեք ուզում, աղոթեք այս ժողովրդի մասին»։