Հետևեք մեզ։

Այսքան ժողովրդին նարկոբարոնների ներկայացուցիչներ համարող մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

16:08, 07 մայիս 2024
Այսքան ժողովրդին նարկոբարոնների ներկայացուցիչներ համարող մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Բագրատ Սրբազանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն «աջակցում են նարկոբարոններ և կրիմինալներ»։

«Էն մարդը, որ այսքան ժողովրդին համարում է նարկոբարոնների, գործակալների ներկայացուցիչներ, լինելով երկրի ղեկավար, ես այդ մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ։ Իր ժողովրդին ահաբեկողին, սուտ խոսողին ինչ անդրադառնամ։ Ինքը մեզ վիրավորել է, իր կողքի մարդիկ հոգևորականների մասին անընդհատ ինչ ասես ասում են»,-ասել է նա։

Փաշինյանի հայտարարությանն առ այն, թե շարժման մասնակիցները պատերազմ են հրահրում, Սրբազանն ասաց. «Ամոթ, պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»։