Հետևեք մեզ։

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին

17:38, 07 մայիս 2024
Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին
Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկերտ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․
 
«Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։
Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։
Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
 
Նշենք, որ Փաշինյանն այսօր ասուլիսին խոսել էր ձայնագրության մասին և ասել․ «Եկեք հասկանանք, թե այս գծին ովքեր են աջակցություն հայտնում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են։ Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե, ամբողջ ձայնագրությունը չեն հրապարակել, այդ ձայնագրության հրապարակման մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»:

Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, Փաշինյանն ասել էր․ «Արթուր Վանեցյանի մասով եմ ասում, ո՞ւմ մասով եմ ասում, այդքան փա՞կ եմ խոսում։ Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական, ոչ անձնական հազար ու մի բան և հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։