Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել: Ղրղզստանի սահմանապահ ծառայության հայտնում է, որ կեսօրին երկրի սահմանապահ ջոկատը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանի գծից 250-300 մ հեռու, անասուններ են արածեցրել:
«Ղրղզստանի տարածքը լքելու սահմանապահների պահանջները Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են, ավելին՝ սկսել են քարկոծել զինծառայողներին, ապա նրանցից մեկը կրակոց է արձակել սահմանապահ ջոկատի ուղղությամբ»,- ասված է ղրղզական կողմի հաղորդագրության մեջ:
Այդ ամենից հետո Ղրղզստանի զինվորականները նախազգուշական կրակ են բացելլ, որից հետո Տաջիկստանի քաղաքացիները հեռացել են սահմանից: Լրատվամիջոցների տվյալով՝ նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել: