Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի․ Shamshyan.com

18:30, 07 մայիս 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:  Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ը, որը դեպի Գյումրի ընթանալիս բախվել է «07»-ին, ապա առաջ է ընթացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Volkswagen Passat»-ին, ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: