Հետևեք մեզ։

Դատախազը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար պահանջում է 11 տարվա ազատազրկում

20:27, 07 մայիս 2024
Դատախազը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար պահանջում է 11 տարվա ազատազրկում

Դատախազը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար պահանջում է 11 տարվա ազատազրկում։

Այս մասին հայտնում է Գասպարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը: «Ծիծաղելու աստիճան անհիմն մեղադրանքներով: Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով»,-գրել է նա:

Հիշեցնենք`  քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:
Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։
Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: