Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացվել ՀԱՄԱՍ-ի գումարտակները այդ տարածքում կամ մինչև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը՝ պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ հրետանային զորքերի հետ հանդիպման ժամանակ։
«Գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի գումարտակները չեն ոչնչացվել կամ Իսրայելին վերադարձնել վերջին պատանդը», - գրել է Գալանտը X-ում:
«Մենք (Իսրայելը,- նշում է ՏԱՍՍ-ը) պատրաստ ենք փոխզիջումների գնալ պատանդներին վերադարձնելու համար, բայց եթե այդ տարբերակը բացառվի, մենք կշարունակենք և կխորացնենք գործողությունը Գազայի հատվածի ողջ տարածքում՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում։ Մենք կուժեղացնենք մեր գործողությունները, և ռազմական ճնշումը կհանգեցնի նրան, որ մենք ջախջախենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը», - շարունակել է Գալանտը: