Հետևեք մեզ։

Հայոց լեզուն, եկեղեցին, հայկական խոհանոցը, հյուրասիրությունը. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

08:47, 08 մայիս 2024
Հայոց լեզուն, եկեղեցին, հայկական խոհանոցը, հյուրասիրությունը. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել.

 

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են. 

 

- Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: 

 

- Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:  

 

- Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: 

 

-Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:    

 

- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:   

 

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը: 

 

- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: 

 

-Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը: 

 

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ: 

 

-Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: 

 

-Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:

 

- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»: