ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ հետաքննություն է տարվում՝ բացահայտելու Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանն առնչվող անձանց, ովքեր գտնվում են արտերկրում։
«Կատարվում է հետաքննություն», - ասել է Նարիշկինը` ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք արտերկրից ներգրավված են այս ահաբեկչության կազմակերպմանը: