Հետևեք մեզ։

Դա չի լինի․ Ալիևի օգնականը պատասխանել է Հայաստանի հետ պատերազմի մասին հարցին

10:59, 08 մայիս 2024
Դա չի լինի․ Ալիևի օգնականը պատասխանել է Հայաստանի հետ պատերազմի մասին հարցին

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբաովը հարցազրույց է տվել գերմանական «ZEIT» թերթին։

 

Հարցազրույցի ընթացքում խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա համար պատերազմի հավանականության մասին հարցին ի պատասխան՝ նշել է, որ դա ընդհանրապես չի լինի։

 

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական անձնակազմի փոխանակումը (ռազմագերիների-խմբ․)նույնպես դրական միտում է, որը նաև ծառայում է Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։


«Կցանկանայինք, որ դուք ուշադրություն դարձնեիք COP29 կլիմայական կոնֆերանսի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրին։ Պայմանավորվել ենք 32 հայ զինծառայողների փոխանակման մասին 2 ադրբեջանցի զինծառայողների հետ։ Միաժամանակ Հայաստանը, որպես COP բյուրոյի անդամ, համաձայնել է, որ Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի COP29 կլիմայական համաժողովը։ Դա վստահության միջոցառումների արդյունք էր և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել»,- ասել է նա։