Հետևեք մեզ։

Հայրենիքը մեր զինվորինն էր, Ռոստինն էր, որ գնաց՝ հասավ մեր տղերքին, հայրենիքը Գռզոյինն ու Գռզոյի տղերքինը չէր․ զոհված զինծառայողի հայր

15:55, 14 ապրիլ 2023
Հայրենիքը մեր զինվորինն էր, Ռոստինն էր, որ գնաց՝ հասավ մեր տղերքին, հայրենիքը Գռզոյինն ու Գռզոյի տղերքինը չէր․ զոհված զինծառայողի հայր

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն Հանրայինի եթերում ասում է, թե հոկտեմբերի 12-ին  նահանջի հրաման էր տված, սակայն չի ասում, թե ո՞վ էր տվել իրեն այդ հրամանը։
Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Գոռ Երմալովյանի հայրը։

 

«Ընդհանուր եղել է դավաճանություն, իմ աչքերով տեսել եմ 5-6 փաստ։ Սկսած Սիսի Հարութից, վերջացրած Քոչարյանի Արթուրից, գեներալ Մուրադյանի Կոմիտասից, տեղեկալներից, բոլորն ասում են՝ մեզ հրաման են տվել։ Ասում ենք՝ Շուշին հանձնվեց, բայց մինչև այդտեղ հասնելը Իշխանաձորն ո՞վ տվեց թուրքին, Սանասարն ո՞վ տվեց․ երկու թուրք լամուկ մտան Սանասար, այնտեղ մարդ չկար»,-ասաց զոհված հերոսի ծնողը։ 

 

 «Վարչապետի կինը, չեմ նայում է, նյարդայնանում եմ, լսել եմ՝ ասել է՝ 11 000 դասալիք ենք ունեցել, համաձայն չեմ, չեմ էլ ուզում ասել, թե չի եղել դասալիք, բայց ոչ 11 000, բայց որ դասալիք չէր եղել,  Խնձորեսկում տնակ էր դրած, երկրապահները գալիս, զենքը դնում, գնում էին, ես էի ասում՝ տղերք, ուր եք գնում, կային այլ ծնողներ, որ նույնն էին ասում»,-ասաց Երմալովյանը։

Նրա խոսքով՝ խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել․ «Այստեղ, որ ասում  էին՝ գնում ենք տղերքին օգնենք, ի՞նչ տղերքին։ Հայրենիքը մեր զինվորինն էր, Ռոստինն էր, որ գնաց՝ հասավ մեր տղերքին, հայրենիքը Վաչագանինն էր ՝ Խաչիկ Մանուկյանի որդունը, որ գնաց՝ հասավ, հայրենիքը Գռզոյինն ու Գռզոյի տղերքինը չէր»։

Վերլուծական