Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները շարունակում են փոխել Շուշի քաղաքի հայկական տեսքը, կառուցում են ամենամեծ մզկիթը

12:56, 08 մայիս 2024
Ադրբեջանցիները շարունակում են փոխել Շուշի քաղաքի հայկական տեսքը, կառուցում են ամենամեծ մզկիթը

Ադրբեջանցիները շարունակում են փոխել Շուշի քաղաքի հայկական տեսքը: Քանդելով հայկական եկեղեցիները եւ դրանց փոխարեն մի շարք մզկիթներ կառուցելով՝ նրանք փորձում են իսպառ ջնջել քաղաքում հայկական հետքը, գրում է Karabakh Records-ը։

 

Այս անգամ ադրբեջանցիները Շուշիում կառուցում են ամենամեծ մզկիթը։ Մզկիթը գտնվում է երկու ավերված հայկական եկեղեցիների արանքում։