Հետևեք մեզ։

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

13:44, 08 մայիս 2024
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։


«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում  - 3-րդ պատվիրան


Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից - ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան


Հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»,- գրել է նա: