Հետևեք մեզ։

Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)

13:49, 08 մայիս 2024
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։
 
Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի՝ https://self-portal.taxservice.am/ միջոցով։
 
Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
 
Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը
 
Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը
 
Բոլոր հարցերի պատասխանները կգտնեք հոլովակում