ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա այսօր Մոսկվայում, անհրաժեշտ և սպասված է երկու կողմերի համար, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետության ղեկավարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը շարունակվում է, այսօր օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Հատկանշական է, որ այս ընդլայնված հանդիպմանը, որն ընդհանուր առմամբ նվիրված է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակին, որպես դիտորդներ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, այս միջոցառման վերջնական փաստաթղթերը ստորագրելուց հետո Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք կունենա ԱՊՀ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և դիտորդների հետ։
«Իսկ աշխատանքային օրվա ավարտին նախատեսվում է նաև երկկողմանի առանձին հանդիպում նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Հանդիպումն անհրաժեշտ և սպասված է երկուստեք»,- ասել է Պեսկովը։