Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Չարենցավանից շարժվում է դեպի Աբովյան քաղաք։
Աբովյան քաղաքում Շարժմանը կմիանա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը։
Մայրաքաղաք Երևանից էլ Աբովյան քաղաք է շարժվում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդած երթը։
Երթերի մասնակիցները համատեղ քայլերթ կիրականացնեն դեպի Երևան։
Նշենք նաև, որ այսօր ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ:
Վայրը` Երևան քաղաքի մուտքի տուֆե հուշարձանի հարակից տարածք, Երևան-Սևան խճուղի։