Հետևեք մեզ։

Կոչ եմ անում՝ վաղը ժամը 11։00-ին հավաքվել Երևանի հյուսիսային մուտքի մոտ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

15:20, 08 մայիս 2024
Կոչ եմ անում՝ վաղը ժամը 11։00-ին հավաքվել Երևանի հյուսիսային մուտքի մոտ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

Սիրելի՛ ընկերներ, համախոհներ, կոչ եմ անում բոլորին՝ վաղը, 09.05.2024 թ., ժամը 11:00-ին, հավաքվել Երևանի հյուսիսային մուտքի մոտ (Սևանի մայրուղու ճանապարհին, հայտնի վահանակի մոտ) և շքախմբով դիմավորել ու միանալ Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ Սրբազան երթին, որը շարունակվելու է մինչև Երևանի Հանրապետության հրապարակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջենեսիս» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Մեր պետության անվտանգության, սերունդների համերաշխության, ազգային տրորված արժանապատվության վերականգնման համար հազարավոր հայրենակիցների երկարատև պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Հապաղել չկա՛: Կա մե՛կ դրոշ և մեկ վերնագիր՝ Եռագույն և Հայաստան:

Պի՛նդ եղեք»,- գրել է նա։