Հետևեք մեզ։

Գեներալ Նվեր Սաֆարյան փողոցում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

16:02, 14 ապրիլ 2023
Գեներալ Նվեր Սաֆարյան փողոցում մեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 14-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեներալ Նվեր Սաֆարյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեներալ Նվեր Սաֆարյան 11/11 հասցեի մոտակայքում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1986 թ․) սրահը՝ մասամբ: Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց։