Հետևեք մեզ։

Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ, տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան, մեր խոնարհումը հերոսածին մայրերին․ Սասուն Միքայելյան

16:06, 08 մայիս 2024
Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ, տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան, մեր խոնարհումը հերոսածին մայրերին․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահի օրվա առթիվ ուղերձ է հղել։ Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։

Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:

Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան:

Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, եւ մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության եւ բանակի կողքին։

Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:

Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ։

Սիրելի՛ պատանի երկրապահներ, Դուք եք մեր ապագան կերտողները, եւ ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք:

Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:

Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:

Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր: Պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ: Միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը: Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին,

Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,

Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,

Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,

Փա՛ռք մեր հայրենիքին,

Աստված պահապան մեր ազգին»,- ասվում է ուղերձում։