Տաքսիներով երթևեկության արժեքը Մոսկվայում մայիսյան ձյան պատճառով 2-3 անգամ թանկացել է, և դրանց պահանջարկը նույնպես աճել է, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
«Գինը բարձր է, որովհետև ավելի շատ պատվերներ կան, քան մեքենաներն են. ճանապարհին երթևեկությունը դժվար է, որքան երկար է ճանապարհը, այնքան թանկ է», - ասվում է «Յանդեքս տաքսի» հավելվածում: Պահանջարկի ցուցիչը կարմիր է։
Մոսկվայի ժամանակով ժամը 15.45-ի տվյալներով՝ 40 րոպեից ավելի տևողությամբ ուղևորությունների գինը տատանվում է 1500-ից մինչև 2100 ռուբլի՝ 700-1000 ռուբլու փոխարեն։ Կարճ ճանապարհորդությունները (մինչև կես ժամ) եռապատկվել են՝ 200-400 ռուբլուց մինչև 600-1000 ռուբլի: Ուղևորությունների տեւողությունը ավելացել է 10-20 րոպեով։