2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար։ Այս մասին գրել է փաստաբան Վահագն Գրիգորյանը․
«Ինչպե՞ս։
Քրեական օրենսգիրքը լրացվել է «Հետամտելը» կոչվող նոր հանցակազմով։ «Հետամտել» է համարվում օրինակ`
- ուրիշին հետևելը,
- ուրիշի հետ «ոչ ցանկալի» շփման մեջ մտնելը կամ դրա փորձը,
- ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը),
- ուրիշի տվյալներով սոցցանցերում «պռոֆիլ» բացելը։
Որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի պարբերաբար, և.
- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի «վախ կամ անհանգստություն», կամ
- «զոհին» պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, կամ
- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։
Բնականաբար, այս ամենը խիստ գնահատողական է, և case by case սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից։
Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց (կամ տղամարդկանց) պաշտպանությունն է «տհաճ ուզողներից»։ Բայց․
ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է «զոհի» պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված»։