Հետևեք մեզ։

ԵԱՏՄ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով հանդիպում են անցկացրել

19:44, 08 մայիս 2024
ԵԱՏՄ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով հանդիպում են անցկացրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով հանդիպում են անցկացրել Կրեմլում, և միջոցառումը կշարունակվի ընդլայնված կազմով։  
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ինքնահաստատվել է որպես ինքնաբավ ինտեգրացիոն կառույց, որն ապահովում է Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը։
 
«Եվրասիական միությունն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին, գործարար շփումների ակտիվացմանը և համագործակցային կապերի ընդլայնմանը, որն ի վերջո իրական օգուտ է բերում մասնակիցներից յուրաքանչյուրին մեր ասոցիացիայում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, տասնամյակի ընթացքում միության անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով՝ 579-ից հասնելով 923 միլիարդ դոլարի, փոխադարձ առեւտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45-ից մինչեւ 89 միլիարդ դոլար։ Ավելին, հաշվարկների ավելի քան 90 տոկոսը կատարվում է ազգային արժույթով։