Հետևեք մեզ։

Առեղծվածային դեպք Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու դի, գնացքի գծերի վրա էլ՝ Volga մակնիշի ավտոմեքենա. shamshyan.com

16:11, 14 ապրիլ 2023
Առեղծվածային դեպք Երևանում․ հայտնաբերվել է տղամարդու դի, գնացքի գծերի վրա էլ՝ Volga մակնիշի ավտոմեքենա. shamshyan.com
 
Այսօր՝ ապրիլի 14-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց տղամարդու դի կա։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 42-ամյա Սարգիս Ա.-ի դին։ 


Դիակի մոտ հայտնաբերվել է դանակ, ավտոմեքենայի անսարքության ժամանակ օգտագործվող բանալի (կլուչ), իսկ գնացքի գծերի վրա հայտնաբերվել է Volga մակնիշի ավտոմեքենա։


Իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը, ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է, որի վրա էլ կան արնանման հետքեր։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 


Իրավապահներն աշխատում են նաև մեկ այլ վարկածի շրջանակներում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։