Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան

19:50, 08 մայիս 2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան

Էրդողանը կոչ է արել Երեւանին եւ Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։

Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագիրը» պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


Էրդողանը չորեքշաբթի Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։


«Նախագահ Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացից,նա դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք (ԱԳ նախարարների-խմբ․) հանդիպումից։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին ձգտում է», - ասված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։