Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Մելքոնյանը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ու տեղափոխվել անվտանգ վայր։