Հետևեք մեզ։

Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը. «Հրապարակ»

09:08, 09 մայիս 2024
Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։

Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից:

 

Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: