Ռուսաստանն ամեն ինչ կանի համաշխարհային բախում թույլ չտալու համար և թույլ չի տա, որ որևէ մեկին սպառնալ Ռուսաստանին․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանն ամեն ինչ կանի գլոբալ բախում թույլ չտալու համար, բայց միևնույն ժամանակ մենք թույլ չենք տա մեզ սպառնալ»,- ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ։
«Հաղթանակի օրը միավորում է բոլոր սերունդներին՝ հենվելով մեր դարավոր ավանդույթների վրա, և ես վստահ եմ, որ մենք միասին կապահովենք ազատ, անվտանգ ապագան Ռուսաստանի, մեր միասնական ժողովրդի համար», - ասել է ՌԴ նախագահը, խոսքն ավարտելով հետևյալ կերպ․
«Փառք քաջարի Զինված ուժերին, Ուռա»։