Հետևեք մեզ։

2020-ի հայկական կողմի խնդանքով ՀՀ մարզերում տեղակայված ռուս զինվորականները դուրս կբերվեն, նույն կողմի խնդրանքով ռուսները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով

15:12, 09 մայիս 2024
2020-ի հայկական կողմի խնդանքով ՀՀ մարզերում տեղակայված ռուս զինվորականները դուրս կբերվեն, նույն կողմի խնդրանքով ռուսները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չորեքշաբթի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Սակայն ռուս զինվորականները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։

«Այո, ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվեցին Հայաստանի մի շարք մարզերում, Փաշինյանն ասաց, որ այսօր՝ պայմանավորված պայմանների փոփոխությամբ, նման անհրաժեշտություն չկա։ Այսպիսով, նախագահ Պուտինը համաձայնեց, և համաձայնեցվեց մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը»,- հինգշաբթի ասել է նա «Ինտերֆաքս»-ին։


Միաժամանակ Պեսկովը նշել է, որ «հերթական անգամ հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»․«Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները», - ասել է Կրեմլի խոսնակը։