Բագրատ Սրբազանը մինչև 20։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու պահանջ էր ներկայացրել, որին ՔՊ-ականներն արձագանքեցին Փաշինյանի լուսանկարը հրապարակելով ու գրելով, որ նա ՀՀ ընտրված վարչապետն է։
Սրբազանն արձանագրեց, որ պատասխան չկա և ասաց.
«Սա ժողովրդի պահանջն է. ուրեմն կստիպենք իրեն դա անել։
Առաջին քայլն Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնել է։ Հարցը կքննարկենք ԱԺ երեք խմբակցությունների հետ, կխորհրդակցենք։
Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու։
Վստահաբար նայում են ձեզ թերամտորեն, կհավաքվեն, կգնան, կմարի։ Հիմա անելու ենք հետևյալը, եթե պատգամավորներ կան, այստեղ են, ՔՊ -ից կա՞ն, լավ կլիներ, որ լինեին։ Մենք չենք ատում ոչ ոքի։ Ես գիշերն այստեղ եմ մնալու, ահագին մարդ կա,որ խոսեմ հետները։ Ես ձեզ չեմ խաբելու, խնդրում եմ, որ էդ վստահությունը տաք և վստահություն ունենաք»։
Սրբազանն ասաց, որ ինքը տուն չի գնալու և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նա նշեց, որ քննարկում կանի և քիչ անց կտեսնվեն։