Հետևեք մեզ։

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

21:08, 09 մայիս 2024
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: