Հետևեք մեզ։

7-10 օր ամենաշատը․ առավոտյան՝ ժամը 10-ից, բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազդության ակցիաներ ենք իրականացնում․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

22:05, 09 մայիս 2024

Բագրատ Սրբազանը մինչև 20։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու պահանջ էր ներկայացրել, որին ՔՊ-ականներն արձագանքեցին Փաշինյանի լուսանկարը հրապարակելով ու գրելով, որ նա ՀՀ ընտրված վարչապետն է։

Սրբազանն արձանագրեց, որ պատասխան չկա և ասաց, որ առաջին քայլն Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնել է, և մյուսը խաղաղ անհնազանդության ակցիաները։

 Բագրատ Սրբազանը քննարկում անցկացրեց ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու վերաբերյալ, և հասարակությանը հայտնեց, որ ՔՊ-ականներ չկային, սակայն երկու խմբակցությունները համաձայն են անվստահություն հայտնել Փաշինյանին և առաջիկայում այդ գործընթացը կսկսեն։

«Առավոտյան ժամը տասից բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազդության ակցիաներ ենք իրականացնում. պատգամավորները պատրաստ են առաջիկա օրերին Աժ֊ում սկսել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը»,-ասաց նա։

«Վստահ ասում եմ՝ մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր ամենաշատը, առավել ժամանակ չկա, որքան օրինական ճանապարհը ժամանակ պահանջելու է, այդպես էլ լինելու է, խոստանում եմ ձեզ ոչ մի ամիս, ոչ երկու ամիս, ոչ հինգ ամիս, կոնկրետ գործողությունները կանենք, կոնկրետ արդյունքներն էլ կստանանք, բայց պետք է միասին անենք», - նշեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում․