Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որ երրորդ համաշխարհային պատերազմ տեղի ունենա, հակառակ դեպքում միջուկային ապոկալիպսիսն անխուսափելի է։
«Մենք պետք է ամեն ինչ անենք երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար, այլապես անխուսափելի է միջուկային ապոկալիպսիսը », - ասել է Լուկաշենկոն Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակներ դնելու արարողության ժամանակ:
Նա ընդգծեց, որ մարդկությունն իր պատմության ընթացքում մեկ անգամ արդեն հասցրել է համախմբվել համընդհանուր չարիքի դեմ, և դա հանգեցրել է հաղթանակի։