Հետևեք մեզ։

ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Ալեն Սիմոնյան

17:37, 14 ապրիլ 2023
ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Ալեն Սիմոնյան

Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները:

 

Այս մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը, մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից, եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»,- ասաց Սիմոնյանը և անդրադարձավ ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայղներին:

 

Նա նշեց, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: